22.11.2024
Մամուլ. Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Ազարյանը ինքնաբացարկ չհայտնեց
prev Նախորդ նորություն

Բակո Սահակյանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 14-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական սահմանի ներկա իրավիճակին, հայկական կողմից ձեռնարկված միջոցներին ու իրականացվելիք աշխատանքներին եւ 2018թ. առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության ֆինանսատնտեսական ցուցանիշներին վերաբերող հարցեր:

Համապատասխան զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը եւ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Օրակարգային հարցերի քննարկումից եւ համապատասխան հանձնարարականներ տալուց հետո նախագահ Սահակյանը հանդես է եկել նաեւ ելույթով, որտեղ կանգ է առել ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի վրա: