24.11.2024
Կասպից ծովին վերաբերվող համաձայնագրի ստորագրումը լուրջ մարտահրավեր է ՀՀ համար. քաղաքագետ
prev Նախորդ նորություն

Մերկելը պիտի համոզի Երևանին, Բաքվին ու Թբիլիսիին շարունակել համագործակցել ԵՄ հետ. Ռար

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հարավային Կովկաս, այդ թվում և Ադրբեջան, դժվար առաջընթացի մասին լուրեր բերի: Այս մասին Media.Az-ի հետ զրույցում հայտարարել է գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը:  


Ավելի վաղ տեղեկություն էր տարածխվել, որ Մերկելը մտադիր է այցելել Հարավային Կովկաս: Նշվում էր, որ Գերմանիայի կանցլերը օգոստոսի 23-ին կժամանի Թբիլիսի, 24-ին՝ Երևան և օգոստոսի 25-ին կժամանի Բաքու: 


Ռարի կարծիքով, այս այցելությունների նպատակը ավելի շատ հաշվետվողական է: 


«Մերկելը ԵՄ գլխավոր երկրի՝ Գերմանիայի ղեկավարն է: Երկիրը պետք է ինչ-որ կերպ մասնակցություն ունենա արևելյան գործընկերների նկատմամբ կառուցվող քաղաքականության ձևավորման մեջ: «Արևելյան գործընկերությունը» մտել է փակուղի և հայտնի չէ, թե որ ուղղությամբ է այս նախագիծը շարժվում: Իսկ դեռ կան Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա և այլն: Այնպես որ տիկին Մերկելը պետք է մեկներ նախկին ԽՍՀՄ պետություններ, բայց լուրջ որոշումներ սպասել պետք չէ», –շեշտել է նա:


Ռարը նաև կարծիք է հայտնել, որ Գերմանիայի կանցլերը կհամոզի Հարավային Կովկասի պետություններին շարունակել համագործակցությունը ԵՄ հետ. «Հենց դա է այցի գլխավոր նպատակը»: