2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների Հայաստան է այցելել 1 մլն 172 հազար 402 զբոսաշրջիկ: 2016 թվականի նույն ժամանակահատվածում Հայաստան էր այցելել 969 010 զբոսաշրջիկ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունից:201 705 զբոսաշրջիկբնակվել են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում, սակայն մեծամասնությունը` 970 697-ը Հայաստանում բնակվել է բարեկամի, հարազատի տանը կամ վարձով տրվող բնակարաններում:Ընթացիկ տարվա ինը ամիսների կտրվածքով, օտարերկրյա քաղաքացիների այցելությունների թվաքանակով Ռուսաստանը զբաղեցրել է առաջին տեղը` Հայաստան է այցելել 349.800 ռուսաստանցի կամ՝ օտարերկրացիների ընդհանուր թվի 23%-ը: