Ադրբեջանի իշխող կուսակցության նախագահի թեկնածու կառաջադրվի գործող նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Ալի Ախմեդովը: Նա նշել է, որ իշխող կուսակցության երիտասարդ անդամները իրենց ներդրումը կունենան Ալիևի հաղթանակում: Նախագահական ընտրությունները Ադրբեջանում տեղի կունենան 2018 թվականի հոկտեմբերի 17-ին: Հիշեցնենք, Ալիևը երեք անգամ անընդմեջ ընտրվել է նախագահ՝ 2003, 2008 և 2013 թվականներին: