Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: ԱՊԱ-ի հաղորդմամբ, նախագահի ընտրությունները կկայանան 2018 թվականի ապրիլի 11-ին: Ավելի վաղ հայտնել էինք, որ նախագահի ընտրությունը պետք է կայանար հոկտեմբերի 17-ին: