29.07.2025
ՀՀ օդանավակայանների ուղեւորահոսքը հունվար-փետրվար ամիսներին աճել է 9․3%-ով
12.03.2018
ՀՀ օդանավակայանների ուղեւորահոսքը հունվար-փետրվար ամիսներին աճել է 9․3%-ով

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղեւորահոսքը 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին կազմել է 338 336 մարդ, որը 9.3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից հայտնում են, որ ընթացիկ տարվա փետրվար ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղեւորահոսքը կազմել է 149 159 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 9.5 տոկոսով: 2018 թվականի փետրվար ամսին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 139 218 մարդ՝ 5.4 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա փետրվար ամսվա ցուցանիշը: 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին, 2017 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղեւորահոսքի 5.6 տոկոս աճ: «Զվարթնոց» օդանավակայանում 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 2007 տոննա ապրանք: Նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը կազմել է 2576 տոննա ապրանք: 2018 թվականի փետրվար ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 9941 մարդ: 2017 թվականի նույն ամսին ուղեւորահոսքը կազմել է 4224 մարդ: «Շիրակ» օդանավակայանում 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին ուղեւորահոսքը կազմել է 20 817 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 8848 մարդ: «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 13.7 տոկոսով աճ են գրանցել նաեւ թռիչք- վայրէջքները: