Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Զարիֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Իրանի ու նրա գործընկերների դեմ հոգեբանական պատերազմ է վարում։ «Ամերիկան կենտրոնացել է Թեհրանի ու նրա գործընկերների դեմ տարվող հոգեբանական պատերազմի վրա»,-մեջբերում է թերթը Զարիֆի խոսքը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել դուրս գալ իրանական միջուկային համաձայնագրից։ Որոշումը առաջ է քաշել ինչպես գործարքի անդամ պետությունների, այնպես էլ Իրանի դժգոհությունը։