Նախօրեին Չինաստանից Հայաստան է ներկրվել 100 հազար թեստերի ռեագենտներ, որոնք հանձնվելու են Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: Նրա խոսքով, Հայաստանում սկսելու են արտադրել ՊՇՌ թեստեր։ Ավինյանի տեղեկացմամբ, չվերթն իրականացվել է ՀՀ ԱԳՆ և ՊՆ աջակցությամբ: VERELQ-ը հիշեցնում է, որ կիրակի օրը Մոսկվա-Երևան երրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադարձել 230 քաղաքացի, օդանավով, բացի այդ, Հայաստան են տեղափոխվել ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանը փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, այլ երկրներից Մոսկվա տարանցման ճանապարհով բերված ռեագետներն ու տարբեր անհրաժեշտ պարագաներ։