Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) ուսումնասիրության արդյունքների համաձայն, Վրաստանում հարցվածների 49 տոկոսը գտնում է, որ երկիրը զարգանում է ոչ ճիշտ ուղղությամբ: Ինչպես հայտարարել է Վրաստանում NDI-ի գրասենյակի ղեկավար Լորա Թորնթոնը, վերջին տասը տարվա ընթացքում սա այդ հարցի վերաբերյալ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է: Նույն ուսումնասիրության համաձայն, հարցվածների 30 տոկոսը նշել է, որ Վրաստանն ընդհանրապես չի փոխվում, իսկ 18 տոկոսը կարծում է, որ երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ: