Սերբիայի պալատում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով այդ երկիր ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Այս մասին հոկտեմբերի 4-ին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Սերբիայի պետական օրհներգերը, Հայաստանի նախագահն ընդունել է պատվո պահակախմբի ղեկավարի զեկույցը։ Այնուհետև տեղի է ունեցել նախագահներ Արմեն Սարգսյանի և Ալեքսանդար Վուչիչի առանձնազրույցը։ Սերբիայի նախագահը բարի գալուստ է մաղթել նախագահ Արմեն Սարգսյանին և ողջունել նրա առաջին պաշտոնական այցը Սերբիայի Հանրապետություն։ Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ալեքսանդար Վուչիչին՝ պաշտոնական այցի հրավերի և ջերմ ընդունելության համար: