17.08.2025
Գործադիրում քննարկվել է Արդարադատության նախարարության բյուջետային հատկացումների հայտը
22.10.2019
Գործադիրում քննարկվել է Արդարադատության նախարարության բյուջետային հատկացումների հայտը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները: Մասնավորապես, այսօր քննարկվել է Արդարադատության նախարարության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտը: Այն քննարկվել է նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների, առկա խնդիրների լուծման և առաջնահերթությունների իրականացման համատեքստում: Անդրադարձ է կատարվել դատաիրավական բարեփոխումների և միջոցառումների ընթացքին, քրեակատարողական հիմնարկների տեխնիկական հագեցվածության ապահովման, ՔԿՀ-ներում դատապարտյալների սննդի որակի բարձրացման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ նախատեսվող քայլերին ու միջոցառումներին: Վարչապետը կարևորել է նախարարության առանձին օղակների գործունեության արդյունավետության բարձրացումը և տվել կոնկրետ հանձնարարականներ: