Սիրիայի հյուսիսում ի շահ տեղի քուրդ բնակչության նավթի արդյունահանմամբ կզբաղվի ամերիկյան խոշոր ընկերություններից մեկը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: «Մենք հսկողության տակ ենք վերցրել նավթը»,-ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը՝ մեկնաբանելով Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողության գոտուց ամերիկացի զինծառայողների դուրսբերումը: