23.11.2024
ԱԺ-ում ծեծկռտուքից հետո Փաշինյանը զանգահարել է Մարուքյանին. զրուցել են շուրջ 40 րոպե
prev Նախորդ նորություն

Մարուքյանին ճնշում են նախկին իշխանության մնացորդները, նա էլ սադրում է. Ալեն Սիմոնյան

Այս ամենը անմիջական կապ ունի նախօրեին հնչած սեռական բնույթի հայհոյանքի հետ, որը տեղի ունեցավ դահլիճում , նաև  կապ ունի այն օրենքների հետ, որոնք մենք ընդունել ենք: Սադրանքներին տրվել պետք չէ, բայց ակնհայտ է, որ այդ սադրանքներից հետո մայիսի 8-ով Սասուն Միքայելյանին սադրելը համարում եմ անընդունելի: Այս մասին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մոտ տեղի ունեցած նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:


«Ես համարում եմ, որ իրեն կլասիկ հռչակած քաղաքական գործիչը իրավունք չունի ԱԺ դահլիճում հայհոյանքներ հնչեցնել: Ես պնդում եմ, որ դա նախապատրաստած սադրանք է , որն ունի շարունակական բն ույթ: Ընտրվել է մարտավարություն, որ սկզբից իրավիճակը դահլիճում լարվում է կոնկրետ Անի Սամսոնյանի  ելույթներով , որտեղ օգտագործվում են այնպիսի բառեր, ինչպիսիք են «հիստերիկ» և այլն: Հետագայում դուրս է գալիս և խոսում է սադրելով, խոսում է դու-ով մի մարդ, ով օրեր առաջ սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել  դահլի-ում և բնական է, որ երբ դու ամբիոնից իջնում ես ու վրա ես քշում Սասուն Միքայելյանին, մարդը կարող է նաև այդ սադրանքին չդիմանալ»,- ասաց նա:


Սիմոնյանը շեշտեց՝ բռնությունն  անընդունելի է, այդտեղ երկրորդ կարծիք չկա , հարվածներին էլ միայն բացասական գնահատական կարող է տալ: Բայց բացի գնահատելուց ու այս պահին գնահատական տալուց պետք է, ըստ նրա, հասկանալ, թե ինչու է նման բան տեղի ունեցել:


«Այս պահին վարչության անդամներն էին մասնակցում քննարկման: Մենք հարցը կքննարկենք նաև խմբակցությունում և կորոշենք, թե ինչ է լինելու»,- ասաց նա:


Ի դեպ, ԱԺ նախագահը հրաժարվեց կոնկրետ մեղավորների նշել: Սակայն ասաց, որ կարծում է, որ Էդմոն Մարուքյանը չի կարող իրեն զսպել, նաև կարծում է, որ իր վրա վերջին գործընթացներով պայմանավորված մեծ ճնշումներ կան նախկին իշխանության մնացորդների կողմից, ինչը խորացավ երեկ Փաշինյանի հետ կայացած հանդիպումից հետո արված հայտարարությունից հետո. «Կարծում եմ նրա հետ լուրջ խոսակցություն է եղել: Մարդը  չի քվեարկում ապօրինի գույքի բռնագանձման օրենքին, քվեարկում է Սերժ Սարգսյանի բերած բոլոր բյուջեներին, բայց չի քվեարկում մեր բյուջեին... չեմ ուզում մտնել այդ դիսկուրսի մեջ, գիտեք ում մասին եմ խոսում, ինչի մասին եմ խոսում»,- հավելեց նա:


Ալեն Սիմոնյանը նաև տեղեկացրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել այդ քննարկմանը, ինչի մասին ավելի վաղ VERELQ-ը գրել էր՝ հղում անելով իր աղբյուրին: