Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված 20 զինծառայող կա, 3-ը՝ բարդացումով. ՊՆ

202

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հայտարարել է, որ բանակում ունենք կորոնավիրուսով և՛ վարակվածներ, և՛մեկուսացվածներ: Նրա խոսքով, ԶՈՒ-ում ունենք նաև ռիսկային տարիքի անձնակազմ, որը գտնվում է տանը:  


«Շատ մեծ նվազում է մեկուսացումների և ինքնամեկուսացումների: Կարծում եմ եղանակի հետ կապված ավելի քիչ կլինի: Վտանգավոր ոչ մի բան չկա: Ժամկետային զինծառայողների մեջ էլ համարյա թե չունենք այդպիսի դեպք: Թոքաբորբի բարդացումներով էլ այնքան նվազ են դեպքերը, որ անգամ խոսելն է ամոթ»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Տոնոյանը:


Հարցին, թե ընդհանուր զինված ուժերում որքան դեպք է գրանցվել, նախարարը պատասխանեց. «Հիմնականում դա երեւանամերձ, եւ նախկին օջախների զորամասերն են 2 տասնյակ է եւ ընդամենը երեք բարդացում ունենք, ոչ վտանգավոր, անգամ ոչ միջին ծանրության»:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...