Բաքվում տեղի կունենա ռուս-ադրբեջանական հերթական գործարար համաժողով: Համաժողովի օրակարգում ներառված են երկկողմ կապերի զարգացման հարցեր: Ֆորումի շրջանակներում հանդիպումներ կանցկացվեն Եկատերինբուրգ քաղաքի Կալինինի անվան մեքենաշինական գործարանի և Ադրբեջանի մի շարք պետական կառույցների ներկայացուցիչների միջև: Բացի այդ, բանակցություններ են անցկացվելու SOCAR-ի և մի շարք ռուսական ընկերությունների միջև համագործակցության հարցի շուրջ: Կողմերը քննարկելու են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցը: Հանդիպումներին մասնակցելու են Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչները: