Իրանը դեռեւս միջուկային գործարքի եվրոպական մասնակիցներից դրա պահպանման քայլեր է ակնկալում: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին: «Մենք դեռեւս սպասում ենք, որ Եվրոպան միջուկային գործարքի պահպանման ուղղված քայլեր կկատարի»,- ասել է Մուսավին: Նա հավելել է, որ Իրանը բանակցություններ է վարում եվրոպացիների, մասնավորապես, ֆրանսիական կողմի հետ: