ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կայցելի Լիտվա, Լատվիա և ԱՄՆ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ այսօր տեղեկացրեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: «Զոհրաբ Մնացականյանի այցը Վիլնյուս նախատեսված է սեպտեմբերի 16-17-ին, այնուհետ նա կմեկնի Ռիգա», - նշեց խոսնակը՝ ավելացնելով, որ երկու երկրներում էլ նախատեսված են հանդիպումներ վարչապետերի, ԱԳ նախարարների հետ և խորհրդարաններում: Իսկ սեպտեմբերի վերջին նախարար Մնացականյանը կմեկնի ԱՄՆ, որտեղ կմասնակցի ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին: