24.11.2024
Հեղափոխական օրենքն ընդունվեց. ԿԳՄՍ նախարար
prev Նախորդ նորություն

Հայաստանում սոցիալական կոլապս չկա. Փաշինյան

Այսօրվա դրությամբ կառավարությանը հաջողվել է կորոնավիրուսի հարուցած տնտեսական ճգնաժամը կառավարել այնպես, որպեսզի բացառի սոցիալական ճգնաժամը: Այս մասին Ազգաին ժողովում այսօր՝ մայիսի 6-ին, հայտարարտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության ծրագրի 2019 թվականի կատարողականը:


Վարչապետի խոսքով, այս տարվա ապրիլի 20-ի դրությամբ Հայաստանում եղել է ավելի քան 620 հազար աշխատատեղ: «Փետրվարին եղել է 618 հազար աշխատատեղ, 2019 թվականի ամռանն առաջին անգամ աշխատատեղի թիվն անցել է 600 հազարի սահմանագիծը», - նկատեց նա՝ հավելելով, որ անկանխատեսելիությունը մեծ է, չեն կարող ասել, թե ինչ կլինի մայիսին


Այնուամենայնից նա նկատեց, որ այս տարվա ապրիլին աշխատավարձային ֆոնդը կազմել է 123,8 մլրդ դրամ: Վերջում Փաշինյան վաստահություն հայտնեց, որ այսօրվա դրությամբ կառավարությանը հաջողվել է ճգնաժամը կառավարել այնպես, որպեսզի բացառի սոցիալական ճգնաժամը:


Չնայած վարչապետի լավատեսական հայտարարությանը, կառավարությունը կորոնավիրուսի բացասական հետևանքների ազդեցության տակ ստիպված եղավ փոփոխություններ կատարել 2020 թվականի պետական բյուջեի օրնքում՝ կտրուկ մեծացնելով պակասուրդի սահմանաչափն ու հայտարարելով շուրջ 500 դոլար պարտքային միջոցներ ներգրավելու նպատակի մասին: Կառավարությունը 2020-и արդյունքում կանխատեսում է 2 տոկոս տնտեսական անկում:


Միևնույն ժամանակ համաձայն փորձագիտական հաշվարկների, արտակարգ դրության սահմնափակումների հետևանքով Հայաստանի տնետսական կորուտսներն անցել են 600 հազարի սահմանագիծը: