Թուրք ռազմական խորհրդատուները Լիբիայում շարունակում են վերապատրաստել տեղական ուժերը, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: «Լիբիայում ներկա են մեր ռազմական խորհրդատուները: Մենք շարունակում ենք աջակցել մեր լիբիացի եղբայրներին մարզման գործընթացում, մենք խորհրդատվական ծառայություններ ենք մատուցում», - նշել է Աքարը: