Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք, 224 առողջացում և 3 մահ
Հայաստանում սեպտեմբերի 3-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք, 224 առողջացում և 3 մահ: Բացասական թեստերի թիվը 1696 է: Դրական է կատարված թեստերի 10,3 տոկոսը։
Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համճարակային վիճակը երկրում հետևյալն է.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 44271
Առողջացածներ - 38855
Փաստացի բուժվողներ - 4258
Ընդհանուր թեստեր - 211281
Մահվան ելքեր - 887
Մահվան ելքեր այլ պատճառով – 271
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 70 (կին), 70 (կին) և 58 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 271 է:
Իրավիճակն Արցախում
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 4 նոր դեպք: Վարակակիրներից 2-ը Իվանյան համայնքից են, 1-ը՝ Մարտակերտ, 1-ն էլ Ստեփանակերտ քաղաքից են: Բոլոր վարակակիրները նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և գտնվում էին մեկուսացման մեջ:
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 299 մարդու մոտ, որից 265-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 32, ընդհանուր մեկուսացված է 56 քաղաքացի:
Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 5-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 261 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 11, 158 փորձանմուշի հետազոտություն: