Հայաստանը սպասում է համեմատաբար ակտիվ ցիկլոնի ներթափանցում Միջերկրական ծովից։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը: «Հունվարի 31-ի երեկոյան ժամերին հանրապետության հյուսիային և կենտրոնական շրջաններում, առաջիկա գիշերը և վաղը ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյուն, հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռնային բնակավայրերում բուք։Երևանում այսօր երեկոյան կսկսվի անձրև, որը առաջիկա գիշերը կվերափոխվի ձյան և կշարունակվի մինչև վաղը կեսօր։Վաղը երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն»։