Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը կշարունակի զարգանալ՝ հիմնված լինելով երկրի կարիքների վրա: Նա նշել է, որ «ՀԳՀԾ-ից դուրս գալով և իր պարտավորությունները խախտելով, ԱՄՆ-ն իրավունք չունի խոսել Իրանի կողմից իր պարտավորությունների կատարման մասին»: