«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն ողջունում է ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուհթարլիի ազատ արձակումն ու վերամիավորումը Բեռլինում ընտանիքի հետ ու կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել ևս 5 լրագրողի, ովքեր այժմ անազատության մեջ են: Այդ մասին ասված է կազմակերպության թվիթերյան էջում: Մուհթարլիին առևանգել էին Ադրբեջանի իրավապահները Վրաստանում 2017թ.-ին, որտեղ նա պատսպարվել էր Ադրբեջանի կառավարությունում կոռուպցիայի մասին հրապարակնումներից հետո: Նա դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման: Նախօրեին նրան ազատ էին արձակել և նա մեկնել էր Գերմանիա: