Առաջնագծում տեղադրվել է 225 գերժամանակակից տեսադիտարկման սարք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ մեջբերելով տվյալներ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցից: «Արդյունաբերական հոսանք է ստացել 64 մարտական դիրք։ Մշտական ջրով է ապահովվել 134 մարտական դիրք։ Մոդուլային բաղնիք է կահավորվել 35 մարտական դիրքում։ Այսօրվա դրությամբ զինված ուժերի ժամկետային անձնակազմի 74 %-ը արդեն սնվում է նոր սննդակարգով, մայիսի 8-ից թիվը կհասնի 90 %-ի։ Մարտական դիրքերի անձնակազմի 54 %-ը սնվում է նոր սննդակարգով»,- գրել է նա: