Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կկալանավորվի: Համապատասխան որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը: VERELQ-ը հիշեցնում է, որ միջնորդությունը դատարան էր ներկայացվել ավելի քան մեկ ամիս առաջ: Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Նա մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում: Ավելի վաղ Միքայել Մինասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտարարել էր, որ Մինասյանին առաջադրված մեղադրանքն իր աբսուրդության աստիճանով արժանի է «Գրան Պրի» մրցանակի։