ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն աջակցելու նպատակով բացված հատուկ հաշվին: «Ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ ամսվա աշխատավարձը՝ 1. 017.556 դրամ, փոխանցում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված՝ առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով բացված հատուկ հաշվին»,- ասված է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ: VERELQ-ը հիշեցնում է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ 100 000 դրամ կփոխանցի՝ ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին: