Զանգվածային լրատվական միջոցներով, վկայակոչելով ռուսական աղբյուրները, տեղեկություններ են տարածվում, որ ապրիլի 25-ին Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալված տրանզիտային օդանավը պատկանում է ՀՀ ԱԻ նախարարությանը: «Տեղեկացնում ենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունն օդանավ չունի»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ: VERELQ-ը հիշեցնում է, որ օրերս Կրասնոդարում հայկական ինքնաթիռ է կալանավորվել՝ 40 տոննա մաքսանենգ ծխախոտով: Այն Երևանից ուղևորվում էր Աֆղանստան: