Նախօրեին «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան ևս մեկ դեպք. 76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ապրիլի 2-ի երեկոյան ուշ Facebook-ի իր էջում գրել է, որ բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։ Նշենք, որ մինչ այս Հայաստանում արձանագրվել էր մահվան վեց դեպք։ Ապրիլի 2-ին ևս երկու քաղաքացի էին մահացել՝ 78-ամյա մի կին, որը ՀՀ քաղաքացի չէր և 68-ամյա տղամարդ։VERELQ-ը հիշեցնում է, որ ապրիլի 2-ի դրությամբ հանրապետությունում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 663-ի։