Ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 39 նոր դեպք, կորոնավիրուսով վարկվածների ընդհանուր թիվը հասել է 571-ի: Ապաքինվել է 31 քաղաքացի, փաստացի բուժվում է 537-ը: Նշենք, որ կորոնավիրուսի ամենից շատ դեպքեր գրանցվել են Երևանում, Արարատի, Արմավիրի ու Կոտայքի մարզերում: