16.07.2025
Փաշինյանն Արցախում է. նա մասնակցելու Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը
21.05.2020
Փաշինյանն Արցախում է. նա մասնակցելու Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ժամանել է Արցախ՝ մասնակցելու Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը: «Քիչ առաջ Նախագահ Սահակյանի հետ միասին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորեցինք Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Նրանք կմասնակցեն այսօր Շուշիում կայանալիք Ազգային ժողովի հատուկ նիստում իմ՝ որպես Արցախի Հանրապետության նորընտիր նախագահի, երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Իսկ մայիսի 22-ին տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հետ մեր առաջին պաշտոնական աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում նախատեսված է քննարկել առաջիկա անելիքներին վերաբերող հարցերի լայն շրջանակ»,- Ֆեյսբուքում գրել է Հարությունյանը։