Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր առավոտյան գրառում էր կատարել այն մասին, որ Հայաստանին անհրաժեշտ է հակաճգնաժամային կառավարություն ձևավորել: Նա, մասնավորապես, գրել էր. «Վարակի տարածման ահագնացող տեմպը, տնտեսական և սոցիալական լարվածության էական աճը լուրջ սպառնալիք են մեր երկրի համար։ Հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն, որը համախմբելով բոլոր կարող ուժերը, դուրս կբերի երկիրը այս ծանր իրավիճակից»: Գրառմանն արձագանքել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը. «Վանեցյան Արթուրի հակաճգնաժամային կառավարության առողջապահության նախարարի ձեր թեկնածուն ` 1. Վարդանյան Արամ (հայտնի է, որպես Վստրեչի Ապեր)2. Հայրապետյան Ռուբեն (հայտնի է, որպես Նեմեց Ռուբո)3. Ավագյան Կարեն (հայտնի է, որպես Փուչիկ Կարեն)», - գրել է նախարարը: