24.11.2024
Ընթացքում է. Մհեր Գրիգորյանն անդրադարձավ գերիների վերադարձին
prev Նախորդ նորություն

Զոհվածների թիվը չի գերազանցի 4 հազարը. Տիգրան Ավինյան

Զոհվածների մասին տվյալները, որոնք ներկայումս տարածվում են որոշակի քաղաքական շրջանակների կողմից, չեն համապատասխանում իրականությանը եւ չափազանցված են: Այս մասին խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։


Ավինյանը տեղեկացրել է, որ այս պահին դուրս է բերվել 3439 մարմին, որոնցից 766-ը դեռ չեն նույնականացվել։ Նույնականացման գործընթացի ավարտից հետո կորոշվի վերջնական պատկերը, իսկ ցուցակները կհրապարակվեն:


Նաև անհայտ կորածների մասին տվյալներ կան, ասաց նա՝ հավելելով, որ այս պահին չէր ցանկանա կոնկրետ տվյալներ հնչեցնել, քանի որ համապատասխան աշխատանքները դեռ ավարտված չեն։


Նա խոստացել է, որ բոլոր գործընթացների ավարտից հետո զեկույց կպատրաստվի եւ կներկայացվեն բոլոր տվյալները՝ եւ զոհվածների, եւ անհայտ կորածների մասին: Դրա հետ մեկտեղ փոխվարչապետը հավաստիացրել է, որ զոհվածների թիվը չի գերազանցի 4 հազարը:


Մեկնաբանելով ծանր վիրավորների թվի մասին հարցը՝ Ավինյանը նշել է, որ վիրավորների թիվը չի գերազանցում 150-ը: Նա վստահեցրեց, որ յուրաքանչյուրի նկատմամբ կիրառվելու է անհատական մոտեցում, դրանք բոլորը կապահովվեն բարձրորակ պրոթեզներով: