23.11.2024
Ճանապարհների ապաշրջափակումը կարող է անվտանգության երաշխիք դառնալ. Մհեր Գրիգորյան
prev Նախորդ նորություն

Ընթացքում է. Մհեր Գրիգորյանն անդրադարձավ գերիների վերադարձին

Սխալ կլինի պնդել, թե Հայաստանի վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարության 9-րդ կետի կատարումը, այսինքն՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը չի նպաստելու 8-րդ կետի կատարմանը՝ գերիների վերադարձին: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:


ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը իր հարցում նշել էր, թե եռակողմ հայտարարությունից հետո ՀՀ վարչապետը հետևողականորեն իրագործվել է 9 կետերից 7-ը և գործընթացը, մասնավորապես, կանգ է առել 8-րդ և 9-րդ կետերի վրա, որից մեկն այսօր Ադրբեջանի պարտավորությունն է՝ պատերազմի հետո ՀՀ-ին վերադարձնել բոլոր նոր ռազմագերիներին առանց ձգձգումների և շահարկումների: 


"8-րդ կետը կատարումն ընթացքում է, մասնակի կատարվել է: 9-րդ կետը կատարման սկզբնական փուլում է, և սխալ կլինի պնդել, թե 9-րդ կետի կատարումը չի նպաստելու 8-րդ կետի կատարմանը: Ժամանակը ցույց կտա: Եվ այդ իմաստով, կարծում եմ, որ կապ տալ, հերթականություն տալ, ասել, թե մի կետը կատարվել է, մյուսը չի կատարվել, սխալ պնդում է»,- հավելեց Մհեր Գրիգորյանը: