23.11.2024
Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության. ԱԳՆ-ն՝ հայ ռազմագերուն սպանելու մասին
prev Նախորդ նորություն

Ճանապարհների ապաշրջափակումը կարող է անվտանգության երաշխիք դառնալ. Մհեր Գրիգորյան

Հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հայտարարությունը կառավարությունում գնահատում են որպես խնդրահարույց հարցերի քննարկման հարթակ ձեւավորելու հնարավորություն՝ ճանապարհների եւ տնտեսության հետագա ապաշրջափակումն ապահովելու նպատակով:


Այսօր՝ հունվարի 20-ին, խորհրդարանում կառավարության ժամի ընթացքում հանդես գալով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է. «Բոլոր հարցերը պետք է հաշվի առնել, բայց անհրաժեշտ է ձեւավորել մի հարթակ, որտեղ այդ հարցերը կքննարկվեն, որտեղից էլ կլինեն ազդակներ, որտեղ կձեւավորվեն համապատասխան հակաիմպուլսներ, որպեսզի ի վերջո հնարավորություն լինի բացելու տնտեսությունը եւ տրանսպորտային հաղորդակցությունները»:


Նա նշել է, որ ինքն անձամբ անհրաժեշտ է համարում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խնդրի լուծումը։ Փոխվարչապետը վստահ է, որ այդ հարցի չլուծված լինելը զգալի խնդիրներ է ստեղծում անվտանգության ապահովման տեսանկյունից: Ճանապարհային հաղորդակցության ապաշրջափակումը, համոզված է Գրիգորյանը, «ինքնըստինքյան կարող է անվտանգության երաշխիք դառնալ, եթե, իհարկե, ամեն ինչ ճիշտ արվի»:


«Այս ամենը կարգավորման հարց է։ Այո, կան իրավական ասպեկտներ, կա տնտեսական հետազոտությունների, սվոթ-վերլուծության, ռիսկերի գնահատման անհրաժեշտություն, բայց այդ հարցերը պետք է քննարկվեն։ Եթե դուք կարծում եք, որ այսօր այդ բոլոր հարցերն արդեն քննարկվել են եւ կան պատրաստի լուծումներ, սխալվում եք», - հայտարարել է Գրիգորյանը։


Նրա խոսքով՝ այս պահին նույնիսկ քննարկումների գործընթաց չի սկսվել։ Առաջին հանդիպումը տեղի կունենա ամսվա վերջին, եւ միայն այդ հանդիպումից հետո կորոշվի քննարկման կանոնակարգը, եզրափակել է Գրիգորյանը: