25.11.2024
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել
prev Նախորդ նորություն

Արցախում անհայտ կորածների որոնումներով զբաղվող կենտրոն է դիմել 2320 քաղաքացի․ ՌԴ ՊՆ

Ստեփանակերտում քաղաքացիների ընդունելության կենտրոնը, որտեղ գործում է թեժ գիծ՝ Արցախում հակամարտության ժամանակ անհայտ կորածների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու համար, շարունակում է իր աշխատանքը:


Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ-ն, անհայտ կորածների որոնումներն իրականացվում են ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի ներկայացուցիչների կողմից՝ հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ։


Բոլոր դիմումներին ընթացք է տրվում, դրանք գրանցվում են տվյալների բազայում և ուղարկվում համատեղ որոնողական խմբերին։


Նշվում է, որ առայսօր ստացվել է 2320 դիմում, 575-ը՝ «թեժ գծի» հեռախոսահամարով։