Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին գործող կառավարության անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքայինընդլայնված խորհրդակցություն:Ինչպես հայտնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից, Հարությունյանը համատեղ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել գործադիր իշխանության անդամներին՝ նշելով, որ թեև նրանց մի մասն է ընդգրկվելու նոր կառավարության կազմում, բայց բոլորի փորձն ու գիտելիքները շատ կարևոր են լինելու պետականաշինության հետագա գործընթացին ծառայեցնելու համար:Արայիկ Հարությունյանը ներկաների ուշադրությանն է ներկայացրել նաև կառավարության կառուցվածքի մասին փոփոխություններն՝ ընդգծելով, որ դրանց արդյունքում պետական բյուջեն լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի ունենա: Նախագահի խոսքով՝ սահմանվել է կառավարության հետևյալ կառուցվածքը.1) պետական նախարար.2) աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարություն.3) առողջապահության նախարարություն.4) արդարադատության նախարարություն.5) արտաքին գործերի նախարարություն.6) գյուղատնտեսության նախարարություն.7) էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն.8) կրթության, գիտության և մշակույթի նախարարություն.9) պաշտպանության նախարարություն.10) ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարություն.11) տարածքային կառավարման և զարգացման նախարարություն.12) քաղաքաշինության նախարարություն.13) ֆինանսների նախարարություն:Սահմանվել է նաև պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը.1) ազգային անվտանգության ծառայություն.2) արտակարգ իրավիճակների պետական ծառայություն.3) բնապահպանության կոմիտե.4) կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե.5) Հայաստանի և սփյուռքի հետ ինտեգրման կոմիտե.6) ոստիկանություն.7) պետական եկամուտների կոմիտե.8) պետական վերահսկողական ծառայություն:Ա. Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ կառավարությանը հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող որոշումներ: