Հաշվի առնելով վերջին օրերին, բնակչության շարժի պասիվացմամբ պայմանավորված, ուղևորահոսքի զգալի նվազումը՝ Ստեփանակերտի քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել ժամանակավորապես, ամեն օր ժամը 20:00-ից դադարեցնել մայրաքաղաքում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող հասարակական տրանսպորտի աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Որոշումն ուժի մեջ է մտնում սույն թվականի ապրիլի 3-ից: