«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխում են բարձր տարիքային խմբում գտնվող կալանավորներին։ Ըստ աղբյուրի՝ առկա է կորոնավիրուսի տարածման վտանգ։ Երեք կալանավոր արդեն տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ։ Արդարադատության նախարարությունից դեռ չեն մեկնաբանել լուրը: