24.11.2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Տնտեսական արձագանքման ծրագրի նախագիծը
prev Նախորդ նորություն

Ղարաբաղ, անվտանգություն. Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ և ՀՀ արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Արա Այվազյանը քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ներառյալ՝ անվտանգության գործոնները, հումանիտար բաղադրիչը, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:


Ընդգծվել է տարածաշրջանի բոլոր երկրների շահերի համապատասխանեցման և համատեղ կառուցողական աշխատանքի կարևորությունը:


Նշվում է, որ Լավրովն ու Այվազյանը քննարկել են նաև հայ-ռուսական հարաբերություններն ու միջազգային խնդիրների մի շարք արդիական հարցերի շուրջ երկու երկրների դիրքորոշումները: