11.09.2026
Կայունությունն ու խաղաղությունը մեր հետաքրքրությունների տիրույթում է. վարչապետը՝ Զարիֆին
prev Նախորդ նորություն

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Տնտեսական արձագանքման ծրագրի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Տնտեսական արձագանքման ծրագրի նախագիծը՝ գործողությունների նախնական պլանով: Այդ մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:


Նախագիծը վերաբերում է վարչապետի կողմից նոյեմբերի 18-ին հրապարակված «Ճանապարհային քարտեզի»-ի 9-րդ և 10-րդ կետերին: 9-րդ կետը վերաբերում է կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանը և դրա հետևանքների վերացմանը, իսկ 10-րդ կետը՝ տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնմանը:


Վարչապետը նշել է, որ կառավարությունը գործնականում յուրաքանչյուր շաբաթ ընդունում է տարբեր որոշումներ, որոնք կապված են նոյեմբերի 18-ին հրապարակված «Ճանապարհային քարտեզի» իրականացման հետ: «Այսօր էլ կառավարության նիստում հերթական այդպիսի որոշումն ընդունեցինք: Մենք այսօր պիտի քննարկենք այն գործողությունների ծրագրի նախագիծը, որի միջոցով պետք է կարողանանք վերականգնել տնտեսական ակտիվության միջավայրը և ընդհանրապես տնտեսական նոր խնդիրներ ձևակերպենք մեր առաջ և լուծենք դրանք: Իհարկե, այսօր նախնական կքննարկենք և հույս ունեմ մեկ շաբաթվա քննարկման արդյունքում կհասցնենք ծրագիրը կառավարության նիստում արդեն որպես կառավարության որոշում արձանագրել, ամրագրել և անցնել դրա իրականացմանը»,- ասել է վարչապետը:


Նշվել է, որ ծրագիրը նախատեսում է թիրախային, նշանակալի և տեսանելի գործողություններ, որոնք միտված են լինելու տնտեսական ակտիվության խթանմանը: Ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով ներկայումս առկա մարտահրավերներն ու ծառացած խնդիրները:


Խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել գործողությունների պլանով նախատեսվող միջոցառումներին և քայլերին, որոնց վերաբերյալ ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ:
Ամփոփելով՝ վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները՝ լրամշակել նախագիծը և ներկայացնել կառավարության հաստատմանը:

Ղարաբաղ, անվտանգություն. Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ