24.11.2024
Ղարաբաղ, անվտանգություն. Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
prev Նախորդ նորություն

Ռոբերտ Քոչարյանը մտադիր է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին «Մասնակցելու եմ իմ թիմի հետ, եւ մենք հաղթելու ենք»,-ասել է նա հունվարի 27-ին Hayeli.am, Politik.am Եվ Yerevan.today առցանց ռեսուրսներին տված հարցազրույցում:


«Մենք ունենք քաղաքական պայքարի համար անհրաժեշտ ողջ գործիքակազմը, կա նաև թիմ։ Ավելի ճիշտ կլիներ ժամանակային լագ ապահովվեր, որի ընթացքում երկրում իրավիճակը կարելի է կայունացնել և ընտրությունները կազմակերպել ավելի հանգիստ մթնոլորտում։ Այդ դեպքում մենք միանշանակ մասնակցելու ենք ընտրություններին»,-նշել է նախկին նախագահը։


Քոչարյանը կարծում է, որ այժմ վտանգավոր է արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը «հակասությունների, անորոշության, զգայուն հարցերի պատասխանների բացակայության մթնոլորտում»:


«Բայց եթե իշխանություններին հաջողվի ավելի շուտ պարտադրել ընտրությունները, իսկ նրանք, ամենայն հավանականությամբ, դրա համար անհրաժեշտ ձայներ ունեն խորհրդարանում, ապա այդ դեպքում էլ կարծում եմ, որ ավելի ճիշտ է մասնակցել։ Հակառակ դեպքում մենք հնարավորություն կտանք այդ մարդկանց հաստատել իրենց իշխանությունը», - հավելել է նա։


Նախկին նախագահը նշել է, որ կիսում է այն մարդկանց մտահոգությունը, ովքեր վախենում են կեղծիքներից եւ կարծում են, որ իշխանությունները փորձում են արագ կազմակերպել ընտրությունները, որպեսզի վերականգնեն իրենց լեգիտիմությունը:


«Բայց եթե չհաջողվի ապահովել անհրաժեշտ ժամանակային լագ, եթե այդ մարդիկ չհասկանան, որ այս պայմաններում ընտրությունները վտանգավոր են երկրի համար, և, այնուամենայնիվ, գնան այդ քայլին, չեմ կարծում, որ ճիշտ կլինի նրանց մենակ թողնել հասարակության հետ։ Դրա համար էլ մենք կմասնակցենք ու կհաղթենք», - ասել է Քոչարյանը։