ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետ Կարապետ Թումասյանն ազատվել է աշխատանքից։ Այդ մասին Facevbook-ի իր էջում տեղեկացրել է անձամբ Թումասյանը: «Անձնական պատճառներից ելնելով՝ իմ նախաձեռնությամբ ապրիլի 10-ին դիմել և այսօր ազատվել եմ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետի պաշտոնից և ոստիկանության համակարգից, ինչի մասին հարկ եմ համարում տեղեկացնել՝ առաջնորդվելով հանրային ծառայության հրապարակայնության, թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքով, ինչպես նաև հաշվի առնելով իմ հանդեպ դրսևորած Ձեր վերաբերմունքը»,- ասված է գրառման մեջ։