Ապրիլի 19-ին Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 43 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1291-ի: ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ բացասական արդյունք է արձանագրվել 12650 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 854): Փաստացի այս պահին բուժվում է 726 անձ: Ապաքինվել է 545 անձ, վերջին մեկ օրում՝ 22մարդ: Արձանագրվել է 20 մահ: