Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է՝ ապրանքային դեֆիցիտ չունենք և չենք ունենա: «Պարենային անվտանգության ոլորտում՝ սննդամթերքի շուկայում ունենք հուսալի վիճակ: Գները որոշակի տատանումներից հետո վերադառնում են իրենց բնականոն նշաձողերին, բացի մի քանի ապրանքատեսակից: Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ համագործացկության արդյունքում հաջողվել է լուծել ՀՀ-ից բնականոն արտահանումների խնդիրը»,- կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Փաշինյանը: Նա նաև շնորհակալություն հայտնեց ՌԴ և Վրաստանի գործընկերներին՝ Հայաստանի առաջադրած հարցերին արագ արձագանքելու ու լուծումներ տալու համար։