24.11.2024
Հասմիկ Խաչունցը վայր է դրել «Իմ քայլը» խմբակցության քարտուղարի իր լիազորությունները
prev Նախորդ նորություն

Կարևոր է արձանագրել, որ կարողացանք պահպանել մակրոտնտեսական կայունությունը. Փաշինյան

Կորոնավիրուսին ավելացած պատերազմի ամենամեծ մարտահրավերը մակրոտնտեսական փլուզումն էր: Կարեւոր է արձանագրել, որ կարողացանք պահպանել մակրոտնտեսական կայունությունը, որի միջազգային ճանաչումը եվրոպարտատոմսերի աճող թողարկումն էր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը, ով խորհրդակցություն է անցկացրել Էկոնոմիկայի նախարարությունում:

"Ամենատեսանելի եւ շոշափելի գնահատականն ինստիտուցիոնալ ներդրողների մոտեցումն է, երբ երկրին, կառավարությանը վստահում են իրենց ներդրումները: Ի վերջո, սա վստահության կարեւոր ցուցիչ է:

Այս թողարկումը հաջողվեց իրականացնել Հայաստանի պատմության համար ամենացածր տոկոսադրույքով: Սա նշանակում է, որ ինստիտուցիոնալ ներդրողները հավատում են Հայաստանի առաջին հերթին տնտեսական, հասկանալիորեն նաեւ քաղաքական ապագային",- գրել է նա: