ՀՀ պետական սահմանին օրեր առաջ հետախուզվողներ են ձերբակալվել: Այս մասին Ազգային Ժողովում այսօր հայտնեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը: Նա, սակայն, հրաժարվեց այլ մանրամասներ ներկայացրել: Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ 2018 թվականին ապօրինի սահմանահատման 38 դեպք է եղել, 2019թ.՝ 35 դեպք: Իսկ 2020թ. առայժմ արձանագրվել է ապօրինի սահմանահատման 4 դեպք: «Հայաստանի Հանրապետության սահմանի հատվածում ունեցել ենք հետախուզվողների ձերբակալություններ մի քանի օր առաջ, սակայն մենք դա լրատվականներով չենք լուսաբանել»,- նշեց ԱԱԾ տնօրենը: