ՀՀ պետական պարտքը մեկ տարում աճել է շուրջ 650 մլն դոլարով
Հայաստանի պետական պարտքը՝ ներքին և արտաքին, 2020-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ, ըստ նախնական տվյալների, կազմել է 7 մլրդ 968 մլն 486 հազար ԱՄՆ դոլար՝ 2019-ի 7 մլրդ 321 մլն 256 հազար դոլարի փոխարեն և աճել 647 մլն 230 հազար դոլարով կամ 8.84%-ով։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, արտաքին պարտքը 2020 թվականի ավարտին կազմել է 6 մլրդ 53 մլն 147 հազար դոլար, ինչը նշանակում է, որ մեկ տարում աճը կազմել է 268 մլն 629 հազար դոլար կամ ավելի քան 4.64%: Այդ թվում՝ ՀՀ կառավարության պարտքը կազմել է 5 մլրդ 593 մլն 202 հազար դոլար՝ մեկ տարում աճը կազմել է ավելի քան 298 մլն դոլար կամ շուրջ 5.63%:
ՀՀ կենտրոնական բանկի պարտքը կազմել է 459 մլն 944 հազար դոլար, 2019 թվականի դեկտեմբերի 31-ի համեմատ այն նվազել 29 մլն 373 հազար դոլարով կամ մոտ 6%-ով։
ՀՀ ներքին պարտքը 2020-ի ավարտին կազմել է 1 մլրդ 915 մլն 340 հազար դոլար և մեկ տարում աճել 378 մլն 601 հազար դոլարով (ավելի քան 24.6%)։