8.05.2025
ՀՀ պետական պարտքը մեկ տարում աճել է շուրջ 650 մլն դոլարով
prev Նախորդ նորություն

Ֆիզուլիում որոնումների արդյունքում հայտնաբերվել է ևս 2 զոհված զինծառայողի աճյուն

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ևս 2 զոհված զինծառայողի աճյուն:

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հրադադարից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը փետրվարի 8-ի տվյալներով՝ 1367 է:

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հերթափոխի հետ կապված, այսօր որոնողափրկարարական աշխատանքներ չեն իրականացվի:


 

Մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 168 մարդ, 10-ը մահացել
Հաջորդ նորություն next
 Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին
06.05.2025
Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին