24.11.2024
Ֆիզուլիում որոնումների արդյունքում հայտնաբերվել է ևս 2 զոհված զինծառայողի աճյուն
prev Նախորդ նորություն

Մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 168 մարդ, 10-ը մահացել

Հայաստանում փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 168 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 168177 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 666195 վերջին մեկ օրում` 1870 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 4395 պացիենտ. մեկ օրում նվազել է 77-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 159876 անձ` վերջին մեկ օրում 156 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 3123 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 783 է: