Արցախում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Հիշեցնենք, որ մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով երկրորդ փուլ են անցել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, ում օգտին քվեարկել էր ընտրողների 49,26%-ը և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը` 26,4% կողմ ձայնով։ Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Մասիս Մայիլյանը, սակայն, հայտարարեց, որ բոյկոտում է 2-րդ փուլը և կոչ արեց արցախցիներին չմասնակցել քվեարկությանը: 2020 թվականի ապրիլի 13-ի տվյալների համաձայն, Արցախում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 103.637: Ապրիլի 12-ին Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարվեց, սակայն երկրորդ փուլը չհետաձգվեց: